Նոր Զելանդիայում «Գաբրիել» ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի
Նոր Զելանդիայում մոլեգնող «Գաբրիել» ցիկլոնով պայմանավորված զոհերի թիվը հասել է 9-ի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
Ավելի վաղ հաղորդվել Էր 5 զոհվածի և ավելի քան 3,5 հազար անհետ կորածի մասին։
Վերջին տվյալներով՝ կապ չի հաջողվում հաստատել 4,5 հազար մարդու հետ։
Հյուսիսային կղզու Հոքս Բեյ տարածաշրջանում ավելի քան 37 հազար տուն մնում է առանց էլեկտրականության, որից ավելի քան 31,5 հազարը՝ Նեյպիր քաղաքում։
Նեյպիրի նավահանգստում ժամանակավոր դիահերձարան Է տեղակայվել Է այն մտավախությունների ֆոնին, որ ցիկլոնի պատճառած ավերածությունների հետևանքով տարածաշրջանում կգտնեն աղետի նոր զոհերի։