Հայտնի է՝ Արցախում երբ կմեկնարկի կտրոնների տրամադրման գործընթացը
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից տեղեկացնում են, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի փետրվարի 18-ից՝ ժամը 9:00-ից:
«Հերթերից խուսափելու համար հորդորում ենք յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:
Տեղեկացնում ենք նաև, որ կտրոնները տրամադրվում են խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով», - նշված է հաղորդագրությունում։