ԱՄՆ-ում անմեղորեն ցմահ դատապարտված տղամարդը 28 տարի անց ազատ է արձակվել
ԱՄՆ-ում 49-ամյա Լամար Ջոնսոնը, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել մեկ ուրիշի կողմից կատարված սպանության համար, ազատ է արձակվել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Missouri Lawyers Media-ն։
Հանցագործությունը, որի համար անմեղ դատապարտված տղամարդը բանտում անցկացրել է 28 տարի, կատարվել է 1994 թվականի հոկտեմբերին Միսսուրիում։ Այնուհետև երկու դիմակավորված անձինք կրակել են ոմն Մարկուս Բոյդի տան շեմին։ Սպանության մեջ մեղադրվում էին Լամար Ջոնսոնը և Ֆիլ Քեմփբելը։ Ջոնսոնն ի սկզբանե հերքել է հանցագործության հետ իր առնչությունը, մինչդեռ Քեմփբելը գործարք կնքեց հետաքննության հետ, իրեն մեղավոր ճանաչեց և ստացավ ավելի թեթև պատիժ՝ յոթ տարվա ազատազրկում։
1995 թվականին Ջոնսոնը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման։ Մեղադրանքը հիմնված էր վկայի ցուցմունքի վրա, որը, ինչպես հետագայում պարզվեց, տրվել է քննիչների ճնշման ներքո։ Բացի դրանից, Ջեյմս Հովարդը, ով արդեն ցմահ ազատազրկում էր կրում այլ հանցագործությունների համար, խոստովանել է Բոյդի սպանությունը։ Քեմփբելը նույնպես հաստատել է, որ հանցագործությունը կատարել է Ջոնսոնի հետ միասին։
Ըստ New York Post-ի՝ Ջոնսոնի պատիժը վերանայելու թույլտվություն է տվել Սենթ Լուիսի դատախազությունը միայն 2019թ.:
2022 թվականի դեկտեմբերին կայացած դատական նիստում Հովարդը կրկին հանդես եկավ ի պաշտպանություն Ջոնսոնի և նկարագրեց Բոյդի սպանության մանրամասները։ Վկա Գրեգ Էլկինգը հայտարարել է, որ ոստիկաններն իրեն ստիպել են մատնացույց անել Ջոնսոնին, թեև վստահ չէր, որ տեսել է նրան։ Էրիկա Բարոուն, ում հետ Ջոնսոնը հանդիպել է 1994 թվականին, ի սկզբանե պնդել է, որ սպանության գիշերը իր ընկերոը տանը եղել է իր հետ և շենքից դուրս է եկել ընդամենը հինգ րոպեով: