Արարատը ֆրանսիացի նորեկ ունի
Ֆրանսիացի երիտասարդ կիսապաշտպան Կասիմ Հաջին կարիերան շարունակելու է «Արարատում»: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 22-ամյա խաղացողը «Արարատ» տեղափոխվել է շվեյցարական «Ստադ Նիոն» ակումբից:
Շվեյցարական ակումբի կազմում նա մասնակցել է 40-ից ավելի խաղերի: Դարձել է 7 գոլի հեղինակ:
Կասիմ Հաջին նաև Կոմորյան կղզիների քաղաքացի է: