Երկրաշարժից 258 ժամ անց Թուրքիայում ողջ մնացած կնոջ են դուրս բերել փլատակներից
Թուրքիայում փրկարարներն ավերիչ երկրաշարժերի 11-րդ օրը փլատակներից դուրս են բերել Նեսլիհան Քըլըչ անունով մի կնոջ։ Այս մասին գում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում տալով Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ նրան հաջողվել է փրկել որոնողափրկարարական աշխատանքների 258-րդ ժամին։