Մեսսին ու ՊՍԺ-ն չեն կարողանում համաձայնության գալ
Հարձակվող Լիոնել Մեսսին կասկածում է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու անհրաժեշտությանը։
Արգենտինացու և փարիզյան ակումբի միջև գործող համաձայնագիրը հաշվարկված է մինչև ամառ։
Այսօր հանդիպում է կայացել ֆուտբոլիստի ներկայացուցիչների և փարիզյան ակումբի ներկայացուցիչների միջև, սակայն համագործակցության երկարաձգման շուրջ համաձայնության գալ չի հաջողվել։ Բանակցությունները կշարունակվեն առաջիկա օրերին։
Մեսսին հիասթափված է, որ ՊՍԺ-ն նախագիծ է կառուցում Կիլիան Մբապեի շուրջ, արգենտինացին երկրորդ պլանում է։
Ավելի վաղ հաղորդվում էր Մեսսիի՝ MLS հնարավոր տեղափոխության մասին։
Աղբյուր ArmSport.am