Աբսուրդ է մտածելը, որ Բարսելոնան գնել է մրցավարներին․ Բարտոմեու
«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է կատալոնական ակումբին ուղղված մեղադրանքները՝ կապված իսպանական մրցավարական կորպուսի ներկայացուցիչներից մեկին դրամական միջոցներ փոխանցելու հետ։
«Բացարձակ աբսուրդ է կարծելը, թե մենք գնել ենք որևէ մրցավարի։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք։ Հաշվետվություններ կան, դրանք ստեղծվում են ինչպես առաջին թիմի, այնպես էլ «Բարսելոնա Բ»-ի համար յուրաքանչյուր հանդիպումից հետո մրցավարության մակարդակը գնահատելու համար:
Եթե մենք ազդեինք մրցավարների վրա, նրանք չէին չեղարկի մեր գոլը «Ատլետիկոյի» հետ խաղում, ինչը թույլ կտար մեզ դառնալ Լա լիգայի չեմպիոն։ Անհեթեթ է դրա մասին մտածելը։ Եվ ես կարող եմ ավելի շատ օրինակներ բերել»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում La Vanguardia-ն: