ԱՄՆ-ը մտադիր է պաշտպանել Բալթյան երկրների ինքնիշխանությունը. Օսթին
Միացյալ Նահանգները մտադիր է զսպել սպառնալիքները Բալթյան երկրների նկատմամբ և հավատարիմ է նրանց ազատության և ինքնիշխանության ապահովմանը՝ Տալլինում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Նա նշել է, որ Էստոնիա է ժամանել Եվրոպայի և աշխարհի համար վճռորոշ ժամանակաշրջանում:
Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ Էստոնիան իր տնտեսության հետ հարաբերակցությամբ՝ Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն է ցուցաբերել, քան ցանկացած այլ երկիր:
«Պաշտպանության համար Էստոնիայի զգալի ծախսերը և նոր համակարգերի գնումները վճռորոշ նշանակություն ունեն ՆԱՏՕ-ի վրա հարձակումները զսպելու համար»,- նշել է Օսթինը: