YouTube-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից
YouTube-ի գլխավոր տնօրեն Սյուզան Վոյչիցկին հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից։
«Ես որոշում եմ կայացրել թողնել YouTube-ի գլխավոր տնօրենի պաշտոնը և սկսել նոր գլուխ իմ կյանքում՝ կենտրոնանալով ընտանիքի, առողջության և անձնական նախագծերի վրա»,- գրել է նա իր բլոգում։
Վոյչիցկին, ով ինը տարի ղեկավարել է YouTube-ը, ավելացրել է, որ վիդեոհոսթինգի նոր գլխավոր տնօրեն կդառնա Նիլ Մոհանը, ով 2015 թվականից արտադրական վերահսկողության ղեկավարն է։
Ծառայության հեռացող ղեկավարը կմնա Alphabet-ի խորհրդատու, որին պատկանում է Google տեխնոլոգիական հսկան, որը գնել է YouTube-ը 2006 թվականին: