Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել
Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ ռազմագերիներ են փոխանակել: ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ բանակցությունների արդյունքում ռուսական կողմ է վերադարձել 101 ռազմագերի: Նրանց տեղափոխել են Մոսկվա՝ ցուցաբերելու անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտնել է, որ Ուկրաինա են վերադարձել 100 ռազմագերի և մեկ քաղաքացիական անձ: