Զաքիր Հասանովը հանձնարարել է օկուպացված Արցախում ժամանակին ավարտել շինարարությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծանոթացել է օկուպացված Արցախի ռազմական օբյեկտներում շինարարական աշխատանքների ընթացքին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օկուպացված Արցախում կառուցվում է շտաբի շենք, զորանոց, ծառայողական տարածքներ եւ այլ օբյեկտներ։
Հասանովը հանձնարարել է ժամանակին ավարտել շինարարական աշխատանքները։