Արարատը բուլղարացի նորեկ ունի
Բուլղարացի եզրային հարձակվող Գեորգի Բաբալիևը համալրել է «Արարատի» շարքերը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա խաղացել է բուլղարական «Վիտոշա», «Սոզոպոլ», Սոֆիայի «Լոկո» ակումբներում:
21-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը Վարնայի «Սպարտակն» է: Բուլղարիայի Բարձրագույն լիգայում այս մրցաշրջանում Բաբալիևն անցկացրել է 10 հանդիպում ու դարձել մեկ գոլի հեղինակ:
Բաբալիևը նաև Բուլղարիայի հավաքականներում խաղալու փորձ ունի: Հանդես է եկել Բուլղարիայի Մ16 տարեկանների հավաքականում, իսկ մինչև 18 տարեկանների թիմում անցկացրել է երկու խաղ: