Փոթերը խոսել է Դորտմունդի Բորուսիայից կրած պարտության մասին
Գրեմ Փոթերը խոսել է «Չելսիի»՝ Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության մասին։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում լոնդոնյան ակումբը հյուրընկալվելիս պարտվել էր գերմանական թիմին 0։1 հաշվով։
«Մենք գոլ բաց թողեցինք անկյունայինից հետո սկսված հակագրոհի պատճառով, թեև մոտ էինք գոլ խփելուն: Մենք պետք է ավելի լավ աշխատենք։
Բացի այդ պահից, մենք իսկապես լավ խաղացինք, պարզապես պետք էր գոլ խփել։ Շատ հզոր ելույթ էր՝ հատկապես երկրորդ խաղակեսում։ Մենք բազմաթիվ գոլային պահեր ենք ստեղծել։ Բայց բաց թողած գոլն ինձ հունից հանեց։
Կարծում եմ, որ մենք գերիշխում էինք երկրորդ խաղակեսում։
Երևում էր երկրպագուների արձագանքը։ Նրանք շատ դրական էին տրամադրված, տեսան թիմի խաղը և մեզ ֆանտաստիկ դիմավորեցին:
Մենք թիմով առաջադիմում ենք, շատ դրական բաներ ենք տեսնում։ Մի փոքր հաջողություն միշտ պետք է, բայց չես կարող նստել ու սպասել դրան, պետք է շարունակել աշխատել։ Տղաները հիանալի աշխատանք են կատարում, բայց մենք այս պահին դեռ տանջվում ենք»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը BT Sport-ի հետ զրույցում։