Սյունիքում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր։
Գորիսի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները ստուգել են փայտանյութով բարձված 2 թեթև մարդատար մեքենա՝ հայտնաբերելով ընդհանուր 2 խմ փայտանյութ։ Վարորդները բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել։ Ընդ որում, մեքենաները եղել են առանց ԱՊՊԱ պայմանագրի և տեխզննման, վարորդներից մեկն էլ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։
Կապանի համայնքային ոստիկաններն էլ ստուգել են «Ֆորդ» մակնիշի բեռնատար՝ հայտնաբերելով մոտ 4 խորանարդ մետր փայտանյութ, ինչի կապակցությամբ վարորդը ներկայացրել է ժամկետանց փաստաթուղթ։
Երեք դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։