Տելեգրամով թմրամիջոց էր գնել. Մարտունու ոստիկանների բացահայտումը
Փետրվարի 14-ին ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզները Վարդենիկ բնակավայրում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Վերին Գետաշեն գյուղի 27-ամյա մի բնակչի:
Նրա վարած «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով, իսկ ավտոմեքենայի սրահի տեսանելի տեղից՝ կաթուցիչ: Երիտասարդի հայտնածով՝ թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքներից մեկով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին: