Լեհաստանում չեզոքացրել են ծխախոտի խոշորագույն մաքսանենգություն կազմակերպած հանցավոր խմբավորումը
Լեհաստանում վերացրել են հանցավոր խումբ, որը պատասխանատու է Բելառուսից ծխախոտի մաքսանենգության համար: Այս մաքսանենգությունն անվանում են պատմության մեջ խոշորագույնը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«2020 - 2021 թվականներին կազմակերպված հանցավոր խումբը Բելառուսից Լեհաստան է դուրս բերել ավելի քան 18,8 միլիոն տուփ ծխախոտ, ինչն ավելի քան 437 միլիոն զլոտիի (խմբ.՝ ավելի քան 100 միլիոն դոլարի) վնաս Է հասցրել պետական գանձարանին», - այսօր հայտնել են Լեհաստանի սահմանապահ ծառայությունում:
Խմբավորման չեզոքացման գործողությանը մասնակցել են տարբեր մարմինների գրեթե 200 աշխատակիցներ, այդ թվում՝ սահմանապահներ։ Բերման է ենթարկվել Լեհաստանի 18 քաղաքացի: