ՊՍԺ-ում որոշում են կայացրել Նեյմարի ապագայի վերաբերյալ
ՊՍԺ-ն ցանկանում է ազատվել Նեյմարից.
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, ՊՍԺ-ն պատրաստ է անվճար բաց թողնել բրազիլացուն՝ նրան տարեկան 36 միլիոն եվրո վճարելու անհրաժեշտությունից ազատվելու համար։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը չի ցանկանում թիմում պահել ֆուտբոլիստին։
«Չելսիի» համասեփականատեր Թոդ Բոուլին և «Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին քննարկել են Նեյմարի հնարավոր տեղափոխությունը:
Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզցիները ցանկանում են ամռանը վաճառել 31-ամյա ֆուտբոլիստին։
Այս մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։