Կառավարությունը պարզաբանում է, թե ինչու է ընտրել հենց ՔՊ պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունը
Սկանդալային փսեւդո կամ ոչ փսեւդո հրապարակումը կա, որ ՆԳ նախրարությունը իշխանության մարդու հետ փոխկապակցված մարդու է տվել ավտոմեքենաների ապահովագրությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին պարզաբանել իրավիճակը:
Նշենք, որ խոսքը վերաբերում է նրան, որ ոստիկանության ավտոմեքենաները ապահովագրվել են «ՍԻԼ ինշուրանս» ընկերությունում, որի սեփականատերը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է: