ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Թուրքիա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փետրվարի 16-ին այցելել է Թուրքիա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Տեղի է ունեցել Ստոլտենբերգի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որին հաջորդել է կողմերի համատեղ մամուլի ասուլիսը:
Այցի օրակարգում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փետրվարի 15-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ավարտին հայտարարել էր, որ մեկնում է Թուրքիա՝ ավերիչ երկրաշարժերի հետևանքների հետ կապված համերաշխություն և աջակցություն հայտնելու: