Իսրայելի արտգործնախարարը ժամանել է Կիև
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը այսօր պաշտոնական այցով ժամանել է Կիև, որտեղ սպասվում Է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականին:
«Սա Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Ուկրաինա անցյալ տարի այդ երկիր Ռուսաստանի ներխուժումից հետո», - ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։
Պարբերականը նշում է, որ այցի ընթացքում Քոհենը նաև հանդիպում կունենա Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և հրեական սփյուռքի անդամների հետ։ Նրա այցի ընթացքում Կիևում կվերաբացվի Իսրայելի դեսպանատունը, որը փակվել էր ռազմական գործողությունների պատճառով:
Իր ժամանման մասին տեղեկացնող թվիթերյան գրառման մեջ Իսրայելի ԱԳ նախարարը նշել է, որ վերջին տարվա ընթացքում Իսրայելը կանգնած է եղել ուկրաինացի ժողովրդի կողքին:
הגעתי כעת לקייב, לביקור ראשון של שר ישראלי באוקראינה מאז תחילת המלחמה.
— אלי כהן | Eli Cohen (@elicoh1) February 16, 2023
אפגש עם הנשיא זלנסקי ושר החוץ קולבה, אפתח מחדש את שגרירות ישראל בקייב, שתחזור לפעילות רציפה ומלאה, ואבקר בבוצ'ה ובבאבי יאר.
באתי כדי לומר: ישראל עומדת לצד אוקראינה ולצד העם האוקראיני בשעתו הקשה pic.twitter.com/KfD7hqjxun