Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է տարան պայթել ու հրկիզվել Թուրքիայի առողջապահության նախարարի ոտքերի մոտ (տեսանյութ)
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան այցելել է երկրաշարժի գոտում աշխատող բժիշկներին:
Թուրք նախարարի ու բժիշկների զրույցի ընթացքում նրանց ոտքերի մոտ գտնվող տարան հանկարծ բռնկվել է ու պայթել, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
AHaber հեռուստաալիքի տվյալներով՝ Քոջայի առողջությանը ոչինչ չի սպառնում։