Կտրող-ծակող առարկայով խփել էր 51-ամյա տղամարդուն
Հունվարի 20-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության էր տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ: Բաժնից օպերատիվ խումբ էր մեկնել հիվանդանոց:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հունվարի 20-ի ժամը 00.15-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի գիշերային ակումբի մոտ վիճաբանություն էր եղել հիվանդանոց տեղափոխվածի և Երևան քաղաքի՝ 30-ամյա, ու Արմավիր քաղաքի 28-ամյա երկու երիտասարդների միջև: Այդ ընթացքում էլ 30-ամյա երևանցին կտրող-ծակող առարկայով խփել էր հիվանդանոց տեղափոխվածի որովայնին:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 28-ամյա արմավիրցին ներկայացել է ոստիկանություն: Նա ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 30-ամյա երիտասարդը Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Քրեական վարույթը շարունակվում է: