Բլինկենը կմեկնի Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 16-22-ը կմեկնի Գերմանիա, Թուրքիա և Հունաստան:
Փետրվարի 16-ին նա կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որտեղ կմասնակցի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումների՝ քննարկելու Ուկրաինային շարունակական աջակցությունը, օգնությունը Թուրքիային և սիրիացի ժողովրդին, ինչպես նաև ԱՄՆ-ի հանձնառությունն անդրատլանտյան անվտանգությանը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգին, հայտնում է state.gov-ը:
Բլինկենը փետրվարի 19-ին կայցելի Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազա, այնուհետև նա կմեկնի Անկարա, որտեղ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և թուրք բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու ավերիչ երկրաշարժերից հետո Թուրքիային ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը, ինչպես նաև Թուրքիայի հետ ԱՄՆ-ի գործընկերության հետագա ամրապնդման ուղիները։