Ավտոբուսն ընկել է ձորը. 39 ուղևորի չի հաջողվել փրկվել
Առնվազն 39 մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Պանամայի արևմտյան Չիրիկի նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է հանրապետության միգրացիոն ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Նախնական տվյալներով զոհվել է 39 մարդ, տուժածները բուժվում են տարբեր հիվանդանոցներում ու բուժհաստատություններում»,- ասվում է տեքստում։
Ձորն ընկած մեքենայում եղել է 66 օտարերկրյա միգրանտ։ Իշխանությունները ողբերգության հետաքննություն են սկսել։ Վթարի հնարավոր պատճառների ու մահացածների ու վիրավորների քաղաքացիության մասին տեղեկություն չի հրապարակվում։