Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Փետրվարի լույս 13-ի գիշերը Կոտայքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխել գյումրեցի 30-ամյա մի տղամարդու:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և կանեփի սերմեր: Ձերբակալվածի հայտնածով՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից:
Դեպքի հանգամանքները պարզվում են: