Ես և Ռամոսը լավ ընկերներ էինք՝ մինչ Մոուրինյուի գալը Ռեալ․ Պիկե
Ժերար Պիկեն պատմել է, թե ինչպես է Ժոզե Մոուրինյուն ազդել Սերխիո Ռամոսի հետ իր հարաբերությունների վրա.
«Ես և Ռամոսը լավ ընկերներ էինք՝ մինչ Մոուրինյուի գալը «Ռեալ»: Դրանից հետո մեր հանդիպումները Կլասիկոյում չափազանց լարված դարձան։ Այն ժամանակ թիմերի միջև հարաբերությունները լավագույնը չէին։
Կարծում եմ, որ Մոուրինյուի հեռանալուց հետո մենք կարողացանք վերականգնել լավ հարաբերությունները։
Եվ դա Եվրո-2012-ում հաղթելու և ազգային հավաքականի հետ մեր հաջողության բանալին էր»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ասել է «Բարսելոնայի» նախկին պաշտպանը Ջոն Նելլիսին տված հարցազրույցում: