Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի աջակցությունը երկրաշարժից տուժած Թուրքիային
«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա՝ երկրաշարժից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործում Հայաստանի ունեցած ներդրման համատեքստում:
Սեպտեմբերին Թուրքիա կատարած այցի ժամանակ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ասել է, որ Ֆրանսիան խրախուսում է Հայաստանի և Թուրքիայի ջանքերը՝ ուղղված իրենց հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է ԱԳ նախարարության հաղորդագրությունում: