Պիստորիուսը բավարար չի համարում ՆԱՏՕ-ի երկրների համար ՀՆԱ-ի 2 տոկոսի պաշտպանական ծախսերը
ՆԱՏՕ-ի երկրները պաշտպանության համար պետք է ծախսեն ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը, սակայն այդ նպատակին հասնելը բավարար չի լինի դաշինքի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում տալով Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարությանը:
«ՆԱՏՕ-ի անդամները պետք է պաշտպանության վրա ծախսեն ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը, սակայն այդ ցուցանիշին մոտենալու փորձերը արդյունավետ չեն լինի»,-կարծում է Պիստորիուսը: