Շոտլանդիայի ղեկավար Նիկոլա Սթերջենը հրաժարական է տվել
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ թողնում Է պաշտոնը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
«Այսօր ես հայտարարում եմ առաջին նախարարի և Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու իմ մտադրության մասին», - ասել է Սթերջենը Էդինբուրգում կայացած մամուլի ասուլիսում։ Սթերջենը խոսել է աշխատանքի ընթացքում ճնշումների մասին և նշել, որ ,բացի քաղաքական գործիչ լինելուց ինքը նաև մարդ արարած էե: ,Այս որոշումը կարճաժամկետ ճնշումներին արձագանք չէ:
Այս որոշումը գալիս է ավելի խորը և ավելի երկարաժամկետ գնահատումիցե, - ասել է նա: Միևնույն ժամանակ նա նշել է, որ կշարունակի կատարել իր լիազորություններն այնքան ժամանակ, քանի դեռ իրեն փոխարինող նոր առաջին նախարար չեն ընտրել։ Սթերջենը Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնն զբաղեցրել Է 2014 թվականից։ Նա այս պաշտոնում փոխարինել Է Ալեքս Սալմոնդին։