Իմ նպատակն է հաղթել «Արսենալին». Հոլանդ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլին Հ\ոլանդը խոսել է իր հաջորդ ֆուտբոլային նպատակների մասին, ինչպես նաև մեկնաբանել է իր ելույթն այս մրցաշրջանում։
«Արդեն 25 գոլ խփե՞լ եմ։ Իհարկե, դա նորմալ չէ։ Բայց ես հասկանում էի, որ այս թիմը սովոր էր մրցաշրջանում 100 գոլ խփելուն։ Ուստի որպես հարձակվող գիտեի, որ գալու եմ ու գոլ խփելու եմ։ Իմ նպատակը գավաթներ նվաճելն է. Այս պահին մենք չենք կարող շատ մտածել այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ մայիսին, և կարծում եմ, որ պետք է խաղից խաղ առաջ գնանք: Իմ նպատակն է հաղթել «Արսենալին»: Պրեմիեր լիգան ծանր մրցակցություն է. Յուրաքանչյուր խաղ կարևոր է: Իսկ երբ պարտվեցինք «Տոտենհեմին», թվում էր, թե ամեն ինչ կորցրել ենք: Եվ հիմա, հանկարծ, մենք վերադարձանք գործին»,- Հոլանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա նորվեգացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» հետաձգված հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 15-ին:
Աղբյուր ArmSport.am