Համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով փետրվարի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Սյունիք բնակավայրի վարչական տարածքում ոստիկանները կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Մեքենայի թափքում հայտնաբերվել է շուրջ 4 խորանարդ մետր փայտանյութ, որի վերաբերյալ վարորդը՝ Արծվանիկ բնակավայրի 56-ամյա բնակիչ, ներկայացրել է ժամկետանց հաշիվ-ապրանքագիր: Նա խոստովանել է, որ Դավիթ Բեկ բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել է 2 բոխի:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: