Տաջիկստանում 10 մարդ է զոհվել ձնահյուսի հետևանքով
Տաջիկստանում այսօր տասը մարդ է զոհվել ձնահյուսի հետևանքով, հայտնել են հանրապետության Արտակարգ իրավիճակների կոմիտեի (ԱԻԿ) մամուլի ծառայությունից։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«2023 թ. փետրվարի 15-ին Դուշանբե-Վարզոբ ավտոճանապարհի 65,8-րդ կիլոմետրին ձնահյուսի տակ չորս մարդատար ավտոմոբիլ է հայտնվել: (…) Դժբախտաբար, մեկ վարորդ մահացել է», - ասված է գերատեսչության կայքում։
Տաջիկստանի Արտակարգ իրավիճակների կոմիտեն հայտնել է նաև, որ հանրապետության արևելքում գտնվող Լեռնային Բադախշանի Ինքնավար Մարզում ձնահյուսի հետևանքով զոհվել է ինը մարդ՝ ութը՝ շրջանի վարչական կենտրոն Խորոգում, մեկը՝ Վանչսկի շրջանում: