Զախարյանի գործակալը՝ թուրքական «Գալաթասարայ» տեղափոխվելու մասին
Գործակալ Պավել Անդրեևը, ով ներկայացնում է «Դինամոյի» 19-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի շահերը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ RB Sport-ին տված հարցազրույցում հերքել է, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»։
«Ես ոչինչ չգիտեմ այս մասին»,- ասել է Պավել Անդրեևը:
Gezen Dokuz հրատարակությունը հայտնել էր, որ ակումբների միջև համաձայնություն է ձեռք բերվել, և տրանսֆերային գումարը կկազմի 11 միլիոն եվրո ու ևս 2 միլիոն եվրո՝ որպես բոնուս։
Ավելի ուշ նաև տեղեկություն էր տարածվել, որ Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ։