Տղամարդը վիճել է կնոջ հետ և վնասել յոթ ավտոմեքենա
Տղամարդը վիճել է կնոջ հետ, ընկերոջ հետ խմել և գնացել «վրեժը լուծելու» մեքենաներից։ Կասկածյալներն ընդհանուր առմամբ վնասել են յոթ մեքենա, տեղեկացրել են ՌԴ ՆԳՆ Իրկուտսկի մարզի շրջանային վարչությունում։ Կասկածյալները ձերբակալված են, «News.am»-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է Gazeta.ru-ն։
Գերատեսչության տվյալներով՝ մի քանի օր առաջ հերթապահ բաժանմունքում հայտարարություն էր ստացվել Իրկուտսկի բնակչից, որը տեղեկացրել էր, որ գիշերը անհայտ անձինք վնասել են իր մեքենան։ Ոստիկաններն ուսումնասիրել են տեսախցիկների տեսագրությունները, որոնցով էլ գտել են կասկածյալներին։
Կալանավորվել են տեղի երկու բնակիչներ։ Վնասի չափը հայտնի չէ։