Երբ դու բարին ես քարոզում, դիմացինդ պետք է ճշգրտում մտցնի իր պահվածքի մեջ․ Հովիկ Աղազարյանը՝ Թուրքիային օգնություն ուղարկելու մասին․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Թուրքիային տրամադրված հումանիտար եւ փրկարարների տեսքով օգնության վերաբերյալ գնահատական ենք փորձել ստանալ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից.
— Բնականաբար, մենք սա չենք արել, որ իրենց վերաբերմունքը փոխվի: Արդեն ասացի՝ մեր դրդապատճառը որն է, բայց, անկասկած, շատ դրական ազդեցություն կունենա, երբ դու անընդհատ բարին ես քարոզում ու դրանով առաջնորդվում, դիմացինդ պետք է ճշգրտում մտցնի իր պահվածքի մեջ: Բայց ասածս բնավ չի նշանակում, որ պետք է անտեսենք մեր պաշտպանունակությունը բարձրացնելուն միտված քայլերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: