Ռեալի բրազիլացի խաղացողները կատակում են այդ առիթով․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին
«Ռեալի» բրազիլացի խաղացողները Կառլո Անչելոտիի հետ չեն քննարկել նրա հնարավոր աշխատանքն իրենց երկրի հավաքականում։
«Նրանք կատակում են այդ առիթով։ Նրանք ծիծաղում են, բայց այդ թեման մենք չենք քննարկել։
Մենք ընկերներ ենք, նրանք կատակներ են անում, բայց իրականում իրավիճակն այդպիսին չէ․ ես «Ռեալի» հետ մինչև 2024 թվականը պայմանագիր ունեմ»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ Անչելոտիի խոսքերն է փոխանցում ESPN-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կական հանդես է եկել որպես միջնորդ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և իտալացի մարզչի միջև բանակցություններում։