Վերջին տվյալները Սիրիայում երկրաշարժի հետևանքների վերաբերյալ
Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի վերջնական թիվը հասել է 1414-ի, վիրավորվել՝ 2357-ը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սիրիայի առողջապահության նախարար Հասան Մուհամմեդ ալ-Գաբաշը։
«Երկրաշարժի զոհերի վերջնական թիվը կազմում է 1414 մարդ, 2357-ը՝ վիրավորվել»,- ասել է ալ-Գաբաշը, որի հայտարարությունը հրապարակել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։
Այս վիճակագրությունը պաշտոնական Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքների վերաբերյալ տվյալներ չի պարունակում։
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում հաջորդաբար 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Նախագահ Թայիփ Էրդողանի խոսքով՝ այն դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր, նա դրանք անվանել է «դարի աղետ»։ Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 35 հազար մարդ։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում, որոնց հետևանքով, ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների, զոհվել է մոտ 8,5 հազար մարդ։