Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Մանրամասն քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ներառյալ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։
Դիտարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը։ Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։
«Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման մտադրվածությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձևաչափերով»,-նշվում է հաղորդագրության մեջ։