Փյունիկը բրազիլացի նորեկ ունի
Երևանի «Փյունիկը» նոր ֆուտբոլիստ ունի: Թիմի կազմում հանդես կգա բրազիլացի Լուկաս Վիլելան:
«28-ամյա ֆուտբոլիստը նախորդ 3.5 տարիներն անցկացրել է Լատվիայի առաջնությունում ու հասցրել ելույթներ ունենալ «Վենտսպիլս», «ՌՖՇ» և «Լիեպայա» թիմերի կազմում։
Ընդհանուր առմամբ, մեր նորեկը Լատվիայի առաջնությունում անցկացրել է 87 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 18 գոլով և 13 գոլային փոխանցմամբ։ 2021 թվականին «ՌՖՇ»-ի կազմում ձևակերպել է ոսկե դուբլ՝ հաղթելով առաջնությունն ու գավաթը։ Ընթացիկ մրցաշրջանում Լուկասը «Լիեպայայի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ հեղինակելով 9 գոլ և 3 գոլային փոխանցում:
Մեր նորեկն արդեն հասցրել է աչքի ընկնել «Փյունիկի» կազմում՝ գրավելով ղազախական «Մակտարալի» դարպասը ընկերական խաղում։
Բարի գալուստ ու հաջող մրցելույթներ ենք մաղթում Վիլելային «Փյունիկի» գույներով»,-ասված է ակումբի հայտարարությունում: