Ադրբեջանի նախագահն ու ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը և խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ աղբյուրի՝ Խովաևը Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է տարածաշրջան կատարած իր այցի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման բանակցային գործընթացին աջակցելու նպատակով Ռուսաստանի կողմից ձեռնարկված քայլերի մասին:
Ավելի վաղ Իգոր Խովաևը այցելել էր Հայաստան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խովաևի հետ քննարկել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: