Մեսսին աշխարհի ամենախելացի ֆուտբոլիստն է. Ուպամեկանո
«Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղից առաջ խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Եթե խաղի ժամանակ մի վայրկյան հայացքդ հեռացնես Մեսսիից, անմիջապես կզղջաս դրա համար։ Նա աշխարհի ամենախելացի ֆուտբոլիստն է, ով միշտ սովորում է։ Երբեմն Մեսսին բացվում է աննկատ, իսկ երբ գտնում ես նրան, նա արդեն այլ տեղում է լինում»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ Ուպամեկանոյի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
ՊՍԺ-Բավարիա հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 14-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00.00-ին։