Թուրքիայում երկրաշարժից հետո 291 երեխայի ինքնությունը դեռևս պարզ չէ
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը հայտնել է, որ երկրաշարժից հետո սոցիալական ծառայություններից օգտվող 291 երեխա կա, որոնց ինքնությունը դեռևս չեն կարողացել հաստատել։
Նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ նախարարության վերահսկողության տակ է գտնվում 1362 գրանցված երեխա։ Նրանցից 792-ը հիվանդանոցներում են, նախարարական կառույցներում գտնվողները՝ 201-ը։ Նրանցից 1071-ի ինքնությունն արդեն պարզվել է։
Դերյա Յանըքն ընդգծել է, որ ոչ մի բժշկական միջամտություն չի ձեռնարկվի, քանի դեռ երեխաների ընտանիքները գտնված չեն կամ չեն պարզվել երեխաների ինքնությունները։
«Մենք՝ որպես նախարարություն, բոլոր երեխաների խնամքն ապահովելու հնարավորություն ունենք։ Այդ իսկ պատճառով սեզոնային խնամքի պարտավորությունը չենք թողնի մեր քաղաքացիների վրա»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։