Գողություն «Նաիրիտ» գործարանից. պարեկների գիշերային բացահայտումը
Գիշերային ծառայության հերթական արդյունքն են գրանցել մայրաքաղաքի պարեկները:
Փետրվարի լույս 7-ի գիշերը, ժամը 4.10-ին, Երևանի Արտաշատի խճուղում՝ «Նաիրիտ» գործարանի մոտ, նրանք ստուգել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Գողություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով պարեկները ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Ծերենցի փողոցի բնակիչ, 39-ամյա վարորդին:
Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ մեքենայում առկա մալուխը վարորդը 35-ամյա բարեկամի հետ գողացել էր «Նաիրիտ» գործարանի տարածքից: Պարզվել է նաև, որ հունվար-փետրվար ամիսներին նույն տեղից կատարել են ևս չորս գողություն:
Վարորդը ներկայացվել է քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցակից բարեկամին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: