Լեհաստանի ԱԳՆ-ն աշխատանքից ազատել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի բոլոր շրջանավարտներին
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) բոլոր շրջանավարտները հեռացվել են Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունից, Gazeta Polska Codziennie հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Զբիգնև Ռաուն։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Նախարարի խոսքով՝ Լեհաստանի ԱԳՆ-ի աշխատակիցների թվում «իրականում արդեն երկու ամիս Է», ինչ ՄՄՀՊԻ-ի շրջանավարտներ չկան։ Ընդ որում, Ռաուն չի հստակեցրել, թե Մոսկվայի բուհի քանի շրջանավարտի Է հեռացրել աշխատանքից։ «Մեզ հաջողվել է փակել մի շատ կարևոր գործընթաց, որը լայնորեն ընկալվող ապակոմունիզացման մաս է կազմում», - ասել Է նա։ Լեհ նախարարի խոսքով՝ ՄՄՀՊԻ-ն «խորհրդային իմպերիալիզմի մեծ նախագծի մի մասն էր» և «ներդրում էր ռուսական իմպերիալիզմի գործառնականության մեջ»։