Հոլանդի և Մբապեի միջև մրցակցությունը խոստանում է անհավանական լինել․ Պապեն
Ժան Պիեռ Պապենը կիսվել է Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի մրցակցությունից իր սպասելիքներով։
«Արդյունքներ, գավաթներ, դա այն է, ինչ նշանակություն կունենա: Բայց Հոլանդի և Մբապեի միջև դիմակայությունը խոստանում է անհավանական լինել»,-Armsport.am-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվողին Telefօօt-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Կիլիան Մբապեն Լիգա 1-ի 19 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա Ֆրանսիայի հավաքականի հետ հաղթել է Աշխարհի 2018 թվականի առաջնությունը՝ դառնալով մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 21 խաղում Էրլինգ Հոլանդը խփել է 25 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: Հոլանդը երկու անգամ հաղթել է Ավստրիայի առաջնությունը «Զալցբուրգի» հետ, իսկ 2020/21 մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» հետ նվաճել է Գերմանիայի գավաթը։