Ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները ուժեղացված ծառայության ընթացքում Վանանդ գյուղի տարածքում հայտնաբերել, ապօրինի որս կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Լենուղի գյուղի 36-ամյա մի բնակչի:
Նրա մոտ եղել են որսորդական հրացան և ապռնակ տեսակի թռչուններ, որոնց որսն արգելված է: Պարզվել է, որ տղամարդը որսորդմիության անդամ չէ, հրացանի համար էլ փաստաթղթեր չունի:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: