Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել Հայաստանից մարդասիրական ուղեբեռ տեղափոխող ինքնաթիռը
Հալեպի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Հայաստանից ժամանած ինքնաթիռը՝ Սիրիա բերելով մարդասիրական հերթական ուղեբեռը։
Մարդասիրական ուղեբեռը սահմանված կարգով փոխանցվել է Սիրիայի Կարմիր մահիկի լիազոր ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:
Հալեպի օդանավակայանում ողջ ընթացքին ներկա են եղել ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը, ՀՀ մարդասիրական առաքելության խմբի հրամանատար, փոխգնդապետ Վահան Թադևոսյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը։