Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 31 643-ի
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 31 643-ի, հայտնում է երկրի աղետների կառավարման վարչությունը։
Միաժամանակ, աղետի հետևանքով տուժել է 195 962 մարդ, նրանք տարհանվել են անվտանգ տարածքներ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինը օրվա ընթացքում փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել ավելի քան 8 հազար մարդու։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգում և հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։