Բարսելոնան համաձայնեցրել է պայմանագիրը Ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ
Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Էվան Նդիկան համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ինչպես հայտնում է Sport1-ը, կատալոնական ակումբն ու ֆուտբոլիստը բանավոր համաձայնության են եկել։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ լրանում է այս ամառ․ նա նոր ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մրցաշրջանում Նդիկան Բունդեսլիգայում անցկացրել է 20 հանդիպում: