Ջրային պարեկների ստորաբաժանում կստեղծվի․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությունն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը վերաբերում է «ջրային պարեկների» ընդունելության կարգին, այսինքն՝ ստորաբաժանումը կստեղծվի շուտով։
«Ջրային պարեկները» գործելու են Սեւանա լճում։ Ոստիկանությունը շուտով նաեւ ջրային փոխադրամիջոցներ ձեռք կբերի նորաստեղծ ստորաբաժանման համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: